Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Երկու կողմերից էլ զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան

Երկու կողմերից էլ զոհեր կան. Արծրուն Հովհաննիսյան
02.04.2016 | 17:24

Ակտիվ մարտական գործողությունները շարունակվում են, երկու կողմերից էլ զոհեր կան, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Հայկական բանակը վստահորեն հակահարված է տվել և որոշ տեղերում անցել է հակահարձակման: Երկու կողմերից էլ զոհեր կան, սակայն հակառակորդի ունի մեծաքանակ կենդանի ուժի կորուստ, տեխնիկայի, այդ թվում նաև ուղղաթիռի: Մարտական գործողուններում նախաձեռնությունը մեր ձեռքում է»,- «Ֆեյսբուք»-ում գրել է ՊՆ խոսնակը։ Առավոտյան Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնեց, որ շփման գծի ողջ երկարությամբ տեղի են ունենում թեժ բախումներ։

Դիտվել է՝ 2071

Մեկնաբանություններ